Լուրեր
Էսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է ու ես Վազգենին ասելիք չունեմ․ Մարգարիտ Եսայան
05.03.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է ու ես Վազգենին ասելիք չունեմ։
Զգում եմ միայն ամոթ, միայն ներողություն եւ միայն՝ գլխիկոր։
Վազգենը ոչ մեկիս չի ներելու, եւ՝ չի ներելու երբեք։
Իր զավակը՝ բանակն է էսօր ոչնչացվում․
Իր զավակը՝ Արցախի ազատամարտն է էսօր դարձվում ոչինչ, Իր զավակը՝ հաղթած հայի արժանապատվությունն է էսօր հավասարվել հողին․
Իր զավակի՝ հայ զինվորի, հայ սպայի, հայ գեներալի բոլոր երբեմնի դափնիները դարձան սովորական չոփ։
Ես Վազգեն Սարգսյանին միայն մեկ բան ունեմ ասելու՝ երանի քեզ, որ հաղթեցիր ու մնացիր հավերժ հաղթող․
Ու ամոթ մեզ՝ բոլորիս․․․
5․03․2024
Հ․Գ․ Էս երգից առաջ Սպարապետը բեմ է կանչում իր զինակիցներին եւ ասում․ «Արի կանգնիր կողքս, որ լավ երգեմ»․․․Էն ժամանակ Վազգենի կողքին կանգնեցին շատերը, էսօր՝ նրան դավաճանեցին․․․»։