Լուրեր
Աստված երբեք չի սխալվում․․․տեսնես՝ ի՞նչից է․․․Մարգարիտ Եսայան
29.02.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020-ին եւս փետրվարը 29 օր ուներ․․․նշանները, խորհրդանշանները, խորհրդավորությունները, վերջերս շատացել են, սեւ ձեռքը կարծես դիրիժորություն է անում ժամանակի եւ կյանքի վրա․․․մի ժամանակ փորձում էինք հասկանալ ինչ կար ուսապարկում, հիմա կարծես հասկացել ենք, թե ինչ կա կեպկայի տակ․․․իսկ վաղը՝ գարուն է․․․
Ինչ-ինչ, բայց տարվա եղանակների հերթագայությունում բնությունը եւ Աստված երբեք չի սխալվում․․․տեսնես՝ ի՞նչից է․․․»։