Լուրեր
ՔՊ-ական ուսապարկերի ՝ վահագն ալեքսանյանի ու ալփի դավոյանի զառանցանքներին ի պատասխան․ Հենրիխ Դանիելյան
28.02.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառուցած բանակը դուք եք զինաթափել, միլլիարդավոր դոլլարների ձեռք բերած զինտեխնիկան դուք եք նվեր թողել թշնամուն:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառուցած բանակը դուք եք ոչնչացրել, հազարավոր զոհեր տվել, թողել անպաշտպան հայ զինվորներին ու դարձրել բայրաքթարի զոհ:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի զինած բանակից ձեր տիրոջ ՝ նիկոլի կառուցողական ընկեր ալիևն էր վրդովված հայտարարում, թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք եւ տեխնիկա:
դուք բացի չկրակող Սուերից ի՞նչ եք տվել հայոց բանակին ու զինվորին, ձեր «պահած» բանակում զենքերն ու զրհաբաճկոնները մարդկանց տներից էիք ուզում։
2018 թվականից բացահայտումներ խոստացող նիկոլի ղեկավարած երկրում սպանություններ ոչ միայն չբացահայտվեցին, այլ ինքն է դարձել սպանությունների հովանավոր՝ ձախողված կորոնավիրուսային պայքարի զոհերը, հղի կնոջ սպանությունը, դատարանում Արմեն Գրիգորյանի մահը, այրված զինվորները, որպես օրինակ։
նիկոլի պատճառով ընկավ Արցախը, հազարավոր մեր հայրենակիցներ նիկոլի պատճառով մնացին անտուն ու նույնը շարունակվում է Հայաստանի դեպքում։
նիկոլի ղեկավարած երկրից են հայ գեներալներին գերի վերցրել։
Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում Արցախն ու Հայաստանը անվտանգ էին, Արցախն ու Հայաստանը հայկական էին, Հայաստանի սուվերեն տարածքում թշնամին երբեք ոտք չէր դնում։
Հ.Գ Իսկ ձեր նմանների գոյությունը իշխանության ղեկին պատճառ դարձավ ոչ միայն Արցախի անկմանը, այլ անխոս կդառնա նաև Հայաստանի անկման պատճառ։
Դուք հայ ժողովրդի թշնամիններն եք»։