Լուրեր
Ազգային ժողովում հանդիպում/քննարկում եմ ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ․ Տիգրան Աբրահամյան
28.02.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգային ժողովում հանդիպում/քննարկում եմ ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Բավականին սուր, ակտիվ ու շատ հետաքրքիր զրույց ստացվեց:
Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները մեծ կարևորություն են տալիս Հայաստանի անվտանգության հետ կապված հիմնահարցերին և մեր երկրի հետ կապված հիմնական խնդիրների վերաբերյալ ունեն հստակ ձևավորված մոտեցում/դիրքորոշումներ» :






