Լուրեր
Արմեն Աշոտյանին դեռ դատում են․ Մարգարիտ Եսայան
27.02.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աշոտյանին դեռ դատում են, սա մեր օրերի հերթական զավեշտն է եւ, եթե Արմենը նստած չլիներ, այս ամբողջ դատաիրավական կապիկությունը շատ ծիծաղելի կլիներ։ «Գործ» են հորինել, որում չկա տուժող, չկա մեղադրանք, չկա վնաս , կա միայն մեկ մարդ՝ Արմեն Աշոտյան, ում դատում են, թե՝ ինչի համար, դատողներն անգամ չգիտեն, կամ, գիտեն, պարզապես իրենց գցել էն «դոդի բախչեն», սպասելով պարգեւավճարի նոր խմբաքանակին։ Այս դատ կոչված ֆարսով ի լուր աշխարհի ի ցույց է դրվում, թե ինչպես են ՀՀ իշխանազավթները վարվում իրենց քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։
Կա մեկ ելք՝ սրանց արագ հեռացնել իշխանությունից եւ դատել․․․
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․․․»։