Լուրեր

Չեմ մոռացել, թե այս օրը Արմեն Աշոտյանը նիստը վարելով, ելույթ ունենալով, առհասարակ, ինչպես էր դարձել ամբողջ համաժողովի ոգին․ Մարգարիտ Եսայան

23.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չեմ մոռացել, թե այս օրը Արմեն Աշոտյանը  նիստը վարելով, ելույթ ունենալով, առհասարակ, ինչպես էր դարձել ամբողջ համաժողովի ոգին  եւ ինչպես էր կարողանում եվրոպացի մեր գործընկերների հետ խոսել, բացատրել, համոզել եւ, արդյունքում ստանում էինք հայանպաստ, Հայաստանանպաստ ու Արցախանպաստ  փաստաթղթերը․․․Մաստեր կլաս էր ցույց տալիս  իմ ընկերը եւ մենք  հիանում եւ հպարտանում էինք, որ  մեր Ազգային Ժողովը հենց ինքն է ներկայացնում․․․Էլի է լինելու, չկասկածեք․․․

Հ․Գ․ու եկավ  սրիկան եւ, տարիների  կատարված ահռելի  գործը  ջուրը թափեց․․․Արմենն էլ անազատության մեջ է, ազատություն քաղբանտարկյալներին․․․»։
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է

← Վերադառնալ ցուցակին