Լուրեր

Եթե հայ ժողովուրդը չազատվի Նիկոլի ռեժիմից, մեր երկրին սպառնում է դժնդակ անակնկալներ․ Շարմազանով

23.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրել է․

 
«Թուրքիան, Արեւմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում էր դարձնել «Ուկրմենիա»։
 
Իսկ դա նշանակում է,որ մեր  պետությունը կվերածվի հակառուսական պլացդարմի,կարող է կորցնել իր ինքնիշխանությունը՝ կրելով նոր տարածքային եւ մարդկային կորուստներ։
Տպավորություն ունեմ,թե Փաշինյանին հանգիստ չեն տալիս Սահակաշվիլու եւ Զելենսկու «դափնիները»։
Իսկ ի՞նչն է միավորում նրանց.
Սերն Արեւմուտքի հանդեպ։
 
Ատելությունը Ռուսաստանի հանդեպ։
Եվ սեփական երկրի ու ժողովրդի գլխին բերած աղետը։
Բացի դրանից նրանք երեքն էլ անհաջողակների ակումբի պատվավոր անդամների թեկնածուներ են։
 
Բացի կորուստներից նրանք ոչնչով աչքի չեն ընկել։
Մի բան հստակ է. եթե հայ ժողովուրդը չազատվի Նիկոլի ռեժիմից, մեր երկրին սպառնում է դժնդակ անակնկալներ։
Հավաքական Արեւմուտքը Հայաստանից ուզում է կերտել հերթական «Հակա-Ռուսաստան», իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվում են։
Նիկոլի նախընտրած արեւմտյան հարթակը հանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հերթը Հայաստանի՞նն է:
 
Չի կարելի դիտորդի նման հետեւել թուրք-արեւմտյան ծրագրի իրականացմանը։
Կպրծնենք ու կկորենք, հասկացեք վերջապես»։
 

← Վերադառնալ ցուցակին