Լուրեր

Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով երկիր են ներկայացնում․ Տիգրան Աբրահամյան

22.02.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
«Մեր զոհված հերոսներից Մխիթարի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը, դատարանը ևս 2 ամսով երկարաձգվեց:
 
Այն կերպարն, ով երեկ Ֆրանսիայում հուզիչ տեքստեր էր հնչեցնում ֆրանսիահայ հերոս Միսակ Մանուշյանի հասցեին, զուգահեռ հանձնարարություն էր իջեցնում հանուն Արցախի և Հայաստանի պաշտպանության մարտերում նահատակվածի ծնողի` տնային կալանքը երկարացնելու մասին:
 
Սեփական պատմությունն ատողն ու իր երկրի հերոսների գործը հողին հավասարացնողը դեռ երես էլ ունի` խոսում է վեհ գաղափարների մասին: 
Անամոթությունն ու երեսպաշտությունը սկզբունք դարձնելով երկիր են ներկայացնում» :
 

← Վերադառնալ ցուցակին