Լուրեր

Հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորումը սկսվում է դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակներից․ Շարմազանով

22.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Թուրքմենչայի  պայմանագրի կնքումն ու Հայկական մարզի կազմավորումը հնարավորություն տվեց հետագայում հայոց անկախ պետականության վերականգնման  համար։
 
1828-ի փետրվարի 10/22/-ին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջեւ կնքվեց Թուրքմենչայի  պայմանխգիրը,որի արդյունքում Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։
Հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորումը սկսվում է դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակներից։
Այդ ժամանակաշրջանում մեր պետությունների միջեւ հիմք են դրվում տնտեսական կապեր,որոնց մասին իր աշխատություններում նկարագրել է 11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը։
Այդ կապերի մասին գրել է նայեւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը։
 
18-րդ դարից հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ քաղաքական երանգ են ստանում։
Հենց այդ ժամանակաշրջանից հայոց աշխարհիկ եւ հոգեւոր ընտրանին Հայոց պետականության վերականգնումը կապում է նաեւ Ռուսասատանի օժանդակության հետ։
 
Այդ գաղափարների կրողներն էին Հովսեփ Էմինն ու Շահամիր Շահամիրյանը:
Այդ փուլում Ռուսական պետության ներկայացուցիչները կապեր են հաստատում ռուսահոց թեմի հոգեւորականների հետ՝ նպատակ ունենալով նպաստել  Հայոց պետականության վերականգնումը։
Այդ գործում իր մեծ ավանդն ունեցավ հռչակավոր զորավար Ալեքսանդր Սուվորովը,ով մայրական կողմից հայկական արմատներ ուներ։
Սուվորովին գրված նամակում առաջարկվում էր վերականգնել Հայոց թագավորությունը ՝ Երեւան մայրաքաղաքով։
Հայ ժողովրդի զավակները լուրջ մասնակցություն ունեցան նաեւ 1812 Հայրենական պատերազմին։
 
Պատերազմի հերոսներ դարձան հայազգի գեներալներ Դավիթ Դելյանովն ու Վալերիան Մադաթովը։
1828-ի ձմռանը ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը.կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։
Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները միացան Ռուսաստանին։
Մինչ այդ ՝ 1813թ. Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին էին միացել Լոռին,Տավուշն ու Ղարաբաղը։
Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո,1829թ.մարտին Երեւանի ու Նախիջեւանի խանությունների տարածքում  ձեւավորվեց Հայկական մարզը,որն ուներ իր զինանշանը՝ Արարատ սարով ու Նոյան տապանով,ինչպես նաեւ Էջմիածնի պատկերով։
Ռուսներն այդ տարածքին տվեցին Հայկական մարզ անվանումը,որտեղ բանալի բառը՝Հայկականն է։
 
Եվ այս փաստը պետք է կոխել ադրբեջանցիների աչքը,երբ փորձում են խոսել իրենց տարածքային պահանջներից։
Բայց դե «նոքյարն իր էֆենդիին» ի՞նչ կարող է ասել։
 
Դրա համար սրանց պետք է հեռացնել,որ եւ Հայաստան լինի,եւ հայ-ռուսական դաշինք, որը բխում է մեր ժողովրդի կենսական շահերից»։

← Վերադառնալ ցուցակին