Լուրեր
Այ հենց էս արտահայտության մեջ է մեր էօրվա ողբերգությունը՝ «քաղաքական չէ»․ Հովասափյան
21.02.2024
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էսօրվա մարտունեցիների ակցիայի հետ կապված մի փոքր դիտարկում անեմ, որի մասին ահագին ժամանակ ա ուզում էի բարձրաձայնել:
Նայեք, վերջին 6 տարիների ընթացքում ես մի միտում եմ նկատել, որ տարբեր ակցիաների, բողոքի պիկետների ժամանակ, երբ, ասենք, լրագրողը մի քաղաքական հարց է տալիս կամ ակցիայի մասնակցներից մեկը բորբոքվում ա ու սկսում իշխանություններին քննադատել, նրանց գործողություններին կոշտ գնահատականներ տալ, միշտ հայտվում են տպեր, որոնք տեսախցիկներին են մոտենում ու պաթոսով ասում, թե իրենց քաղաքական հարցեր չտան, քանի որ «ակցիան քաղաքական չէ»:
Այ հենց էս արտահայտության մեջ է մեր էօրվա ողբերգությունը՝ «քաղաքական չէ»:
Ժողովուրդ ջան, անկախ նրանից, թե ինչ ակցիա կամ հայտարարություն եք անում, ստեղծված իրավիճակում անիմաստ է իշխանությանը քծնելը, նրանց առաջ սողալը, ինչ-որ արհեստական կռուտիտներ անելը, ու պնդել, թե «քաղաքական չէ»:
Ուրեմն ձեզ՝ որպես քաղաքագետ եմ ասում, որ ցանկացած հանրային հարց ու պահանջ իր մեջ քաղաքական լուրջ բաղադրիչ է պարունակում՝ անկախ նրանից դուք դա ուզում եք ընդունել, թե ոչ: Ասեմ ավելին, դրանք բխում են կոնկրետ քաղաքական որոշումներից ու անիմաստ է փախչել քաղաքականությունից, քանի որ այն ամենուր է՝ անգամ բանկի հերթում»: