Լուրեր
Փետրվարի 20 -ը արդեն 36 տարեկան է․ Մարգարիտ Եսայան
20.02.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Ղարաբաղը մերն է»
Փետրվարի 20 -ը արդեն 36 տարեկան է, մեր վերածննդի, ազգային զարթոնքի, Արցախի կարեւորությունը ճշմարտացի ընկալման, համաժողովրդական ինքնակենդանացման ու դեպի կյանք ու հաղթանակ, դեպի արժանապատվություն եւ հերոսականություն գնալու առաջին օրն էր 1988-ի փետրվարի 20-ը։
Մենք՝ ուսանող ու բանվոր, գիտնական ու ինժեներ, մայր ու որդի, հայր եւ դուստր, մենք, որպես մի հզոր ամբողջականություն, մի հզոր ՄԵՆՔ, ոտքի ելանք։
Ցուրտ էր, մռայլ էր, մենք, հա, սովետի վերարկուներով ու երկարաճիտ կոշիկներով/ունեցողները/, առանց ժամ ու պատարագ գնում էինք դեպի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ․․․
Ու՝ հաղթեցինք, անգամ պատերազմ եղավ ու անգամ այդպես այդ պատերազմը հաղթեցինք։Արցախյան շարժումը արթնացրեց մեր, որպես ազգ, թմրած ինքնագիտակցությունը, սառած բջջիջները եւ ՄԵՆՔ՝ ամեն տեղ գրեցինք «Ղարաբաղը մերն է»։
Հետո, տղերքի արյան գնով կնիք դրեցինք՝ «Ղարաբաղը մերն է» ։
Ու սկսվեց այլ ժամանակ, եկավ այլ կյանք․․Մենք այդ կյանքում եւս հաղթեցինք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են Արցախի Հանրապետությունում, ովքեր գեթ մեկ անգամ եղել են առաջնագծերում, ովքեր գեթ մեկ անգամ նկարվել են Դեդոյի ու Բաբոյի հետ, ովքեր գեթ մեկ անգամ եղել էն Ամարասում, Գանձասարում, Շուշիում․․․ երբեք չեն վարանի, միշտ կհավատան, համոզված կասեն՝ այո, մենք հաղթեցինք նաեւ պատերազմից հետո, մեր Արցախը, հայկական Արցախը, հպարտ ու արժանապատիվ Արցախը ինչպես եւ ԷՐ պատմականորեն, կրկին դարձավ մեր վահանը, հայի ու հայկականի, Հայաստանի անվտանգության երաշխավորն ու պահապան հրեշտակը։
2018-ին թշնամին բուն դրեց ու իր իսկ ճիվաղների ձեռամբ քանդեց մեր ամրոցը, մեր վահանը․․․
Հիմա ՄԵՆՔ մոլորված ենք, որդեկորույս, խեղճացած։
Բայց սա անցնելու է, քանզի ՄԵՆՔԸ շատ հզոր է մի երկու ճիճու պնակալեզ դավաճաններից։
Ու գալու է ժամը ու լինելու է հաղթանակը՝ ընդդեմ ներսի ու դրսի թշնամիների։
Չկասկածեք․․․» ։