Լուրեր

Այս շրջված օրերում միակ գիրքը մեկմեկու նվիրելու պետք է լինի հայոց պատմության լիակատար ժողովածուն․ Մարգարիտ Եսայան

19.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիրք նվիրելու օ՞ր, լավ օր է, բայց, այսօր, այս շրջված օրերում  միակ գիրքը մեկմեկու նվիրելու պետք է  լինի հայոց պատմության լիակատար ժողովածուն․․․որոշ տհասներ , իհարկե, չեն կարդա եւ կշարունակեն էշ-էշ դուրս տալ, բայց, բոլոր  նորմալ հայերը  եւ գիտեն եւ, չեն զլանա նորից ու կրկին կարդալ  հայի, հայոց,  հայկականի պատմությունը, որ բոլոր դարերում եղել է  հաղթական, այո, նաեւ՝ պարտության, ցեղասպանության,  նաեւ՝ արյամբ գրված  եւ երբեք  չավարտվող եւ հերոսական  պատմություն»։

← Վերադառնալ ցուցակին