Լուրեր

Կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ. Արմեն Աշոտյան

19.02.2024

 Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Նարինե Հովհաննիսյանը հարցրել է.  «Արտաքին քաղաքական ի՞նչ գործիքներ են պետք և ի՞նչ դաշնակիցներ, որպեսզի այս իրավիճակը հարթվի»։

 

 

Արմեն Աշոտյանը պատասխանել է.  «Փաշինյանն այնպես է քանդել Հայաստանի դիրքերն աշխարհում, այնքան արկածախնդիր և դավաճանական քայլերի է դիմել, այնքան է թուլացրել և հյուծել մեզ, որ իրենից հետո նախ կարիք կլինի կայունացնել վիճակը, նոր անցնել բուժումների։ Այնպես, ինչպես ծանր վիճակում գտնվող հիվանդների դեպքում է։

Ամենակարևորն այն է, որ արտաքին քաղաքականության գործիքների և դաշնակիցների մասին խոսելուց առաջ, կենսական կարևոր է վերանայել արտաքին քաղաքականության սկզբունքները։ Այն պետք է բխի բացառապես մեր ազգային շահերից, իսկ Նիկոլի այսօրվա գործողությունների հիմքում բացառապես դրսի, օտարի, խալխի շահերն են, որոնց ինքնամոռաց և ազգուրաց սպասարկումը երկարացնում է Փաշինյանի պաշտոնավարումը։

Ռուս կայսր Ալեքսանդր III-ը ժամանակին ասում էր, որ Ռուսաստանն ունի ընդամենը 2 հավատարիմ դաշնակից՝ իր բանակը և իր նավատորմը։ Հայաստանն Արցախի այս պահի կորստից հետո ունի մեկ հավատարիմ դաշնակից՝ Հայկական Սփյուռքը, և պատահական չէ, որ Արցախը հանձնելուց, Ռուսաստանի հետ հարաբերություններն այլանդակելուց հետո, Փաշինյանը ջանքեր չի խնայում Սփյուռքը Հայաստանից կտրելու համար։

Ի դեպ, հիշեցնեմ, որ Ալիևի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները միջնորդների կարիք չունեն և չպետք է լինեն միջազգային քաղաքական օրակարգի մաս։ Կասկած չունեմ, որ Փաշինյանը նաև այս նսեմացմանն է համաձայնելու՝ դարձնելով մեր խնդիրները թուրք-ադրբեջանական դուետի ներքին հարց։ Նաև հիմնավոր կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացվում է բրիտանական հատուկ ծառայությունների քավորությամբ»։

168.am

← Վերադառնալ ցուցակին