Լուրեր

«Այն պահից, երբ իշխող բանդան սկսի վախենալ սեփական ժողովրդից, կտրուկ իրավիճակ կփոխվի հօգուտ Հայաստանի և հայերիս»

19.02.2024

 Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

 

Քաղաքացի Սարգիս Նահապետյանը հարցրել է՝ Ներքին Հանդում ունենք 4 զոհ, իսկ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ մենք գնում ենք խաղաղության։ Ի՞նչ երևույթներ են սրանք։ Ինչո՞վ կբացատրեք այս իրավիճակը։

 

Արմեն Աշոտյանը պատասխանել է.

 
 

«ՔՊ-ականները վաղուց են սահմանել անգրագիտության, ստախոսության և բարոյազրկվածության տիեզերական ռեկորդներ։ Սովորական կյանքում որևէ մեկը, ով այսքան խաբած և լկտիացած լիներ իր ընտանիքում, թաղում, շրջապատում, վաղուց մեկուսացված և պատժված կլիներ իր հարազատների, ընկերների կամ հարևանների կողմից։ Գուցե որոշակի, եզակի բացառություններով՝ նրանք վերջացած, պրծած մարդիկ են։ Իսկ նրանց «աստեղային ժամը»՝ թվացյալ, քանզի այդ աստղերը վաղուց մարել են, իսկ երևացող լույսը՝ մնացորդային է։ Նրանց պահվածքի բացատրությունը բավականին պարզ է․ նրանք Ալիևից ավելի շատ են վախենում, քան սովորական ժողովրդից։ Որովհետև Ալիևը նրանց պատժում է, իսկ հայ ժողովուրդը՝ ձգձգում պատիժը։ Այն պահից, երբ իշխող բանդան սկսի վախենալ սեփական ժողովրդից, այդ ժամանակ կտրուկ իրավիճակ կփոխվի հօգուտ Հայաստանի և հայերիս»։

168.am

← Վերադառնալ ցուցակին