Լուրեր

Իմ պատասխանը Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին․ Շարմազանով

15.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Իմ պատասխանը  Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Նիկոլը։
Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք՝ Նիկոլը։
 
Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը՝ Նիկոլը։
Ո՞վ է Լաչինը  հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Նիկոլը։
Ո՞վ է հայտարարել,որ Սեւ լճի 30 տոկոսի համար  հո՞ պատերազմ չի սկսի՝ Նիկոլը։
Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ Նիկոլը։
Ո՞վ էր խոստանում խաղաղություն ,բայց բերում է պատերազմ՝ Նիկոլը։
Ո՞վ էր ասում,ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա՝ Նիկոլը։
Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից՝ Նիկոլը։
 
Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական օժանդակությունից՝ Նիկոլը։
Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ Նիկոլը։
Ո՞վ է լուռ հետեւել Արցախի հայաթափմանը՝ Նիկոլը։
Ասել ու կասեմ.Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաեւ Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը,այլ՝ Փաշինյանը։
 
Ստորագրել  ու պարտավորվել իրականացնել,բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։
 
Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը,բայց ստացավ եւ պատերազմ եւ արժանապատվության կորուստ։
 
Նիկոլը գնաց այդ ճանապարհով  ու մեր գլխին բերեց ե՛ւ պատերազմի վտանգ,ե՛ւ արժանապատվության խայտառակ կորուստ» ։
 

← Վերադառնալ ցուցակին