Լուրեր

Արմեն Աշոտյանն այսօր անազատության մեջ լինելով, ավելի ազատ է, քան դու ու քո նմանները. Հենրիխ Դանիելյան

15.02.2024

 ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «նիկոլ փաշինյանի ուսապարկերից` վահագն ալեքսանյան կոչեցյալ կա, որ էլ չգիտի՝ ինչպե՞ ս կարելի է խաբել, մոլորեցնել իրեն ստիպված լսող հանրայինի հեռուստադիտո մեր հայրենակիցներին: Վահագը գիտի, որ իրենց խմբակն արդեն բացահայտված է հանրության շրջանակներում, որպես հող հանձնող, թրքասեր, կապիտուլյանտ խաբեբաների հավաքածու, իսկ այդ գիտակցությունը նրան այլևս դրել է անորոշություն մեջ, քանի որ նրանք այնքան են ստել, որ արդեն ճշմարտությունը անճանաչելի է նրանց համար:
Նա ասում է, որ կոռուպցիոն խայտառակ պատմության արդյունքում ձերբակալված «ալենի» մերձավոր տիկնոջ համար երաշխավոր է կանգնել, իսկ Արմեն Աշոտյանի համար դժվար թե մարդ լինի երաշխավորող:
Նախ, մեր շրջապատում դու չես կարող հայտնվել, ուր մնաց թե երաշխավոր լինես, քանի որ Արմեն Աշոտյանը պայքաում է դավաճանների դեմ, ձեր՝ հողատու, թրքասերների դեմ, դրա պատճառով է քաղաքական բանտարկյալ։
Արմեն Աշոտյանը կարիք չունի դավաճանների երաշխավորման, դուք երաշխավորն եք Հայաստանի չգոյության, իսկ Արմեն Աշոտյանը զրկանքներ է կրում հակառակին հասնելու՝ Հաայստանի և Արցախի գոյության համար: Ալենի բարեկամին երաշխավորել է վահագն ալեքսանյանը, իսկ Արմեն Աշոտյանին անվանի գործիչներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, անվանի միջազգային գործընկերներ, երաշխավորել են անաչառ քաղաքական գործիչներ, որոնք մեր քաղաքական գծի հետ անգամ որևէ կապ չունեն, ի դեմս՝ Լևոն Զուրաբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և այլոց։
 
Արմեն Աշոտյանն ըստ Հայաստանի հարցված քաղաքացիների 50%-ից ավելիի կարծիքով քաղբանտարկյալ է, միջազգային հայտնի քաղաքական գործիչների և կառույցների կողմից ևս ճանաչվել է քաղաքական բանտարկյալ:
Հակառակ վերոնշյալների դու ու ձեր թիմը հայտնի թրքասերներ և խաբեբաներ եք, որ 2018- ին խոստացաք սեր և խաղաղություն, իսկ փոխարենը բերեցիք պատերազմ, մահ և լաց: Արմեն Աշոտյանին, ինչպես ձեր հովանավորյալ կոռուպցիայի համար ձերբակալված տիկնոջը, դատախազի միջնորդությամբ ազատ չեն արձակել քո տիրոջ` նիկոլի քաղաքական վախերի պատճառով, քանի որ նա մերկացնում և բացահայտում էր ձեր ստերը և խաղաղության քողի տակ Արցախի հանձնումը և այն կրկնակապիտուլյացիան, որ դուք նախապատրաստում եք սահմանադրության փոփոխության, զինանշանի և այլ ազգակործան փոփոխությունների միջոցով, մենք ձեզ թույլ չենք տալու:
 
Արմեն Աշոտյանն այսօր անազատության մեջ լինելով, ավելի ազատ է, քան դու ու քո նմանները, որովհետև պատմության էջերում Աշոտյան Արմենը լինելու է Հայաստաննի և Արցախի համար կռիվ տվողների շարքերում, իսկ դու՝ դավաճանների, հայրենավաճառների և հայի չգոյությունը ցանկացողների:
Հ.Գ Երաշխավորեցիք, որ Արցախը հայաթափվեց, երաշխավորեցիք,որ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների կողմից օկուպացված Հայկական հող կա, երաշխավորեցիք, որ 5000-ից ավել առյուծ տղաներ սպանվեցին, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեցիք, անվտանգությունն իջել է ձեր զրոյական մակարդակի:
 
Պետք չէ, որ դուք երաշխավորեք։ Այդ մենք ենք երաշխավորելու, որ դուք իշխանության էլ չլինեք, իշխանությունը վերադառնա ժողովրդին, հայասեր և Հայրենասեր մարդկանց՝ միասնականություն արդյունքում ձևավորված ազգային կառավարության կազմելու միջոցով»:

← Վերադառնալ ցուցակին