Լուրեր

Ծուռոտ եւ փրչոտ «քարտուղարուհիների» ժամանակը․ Մարգարիտ Եսայան

15.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ծուռոտ եւ փրչոտ «քարտուղարուհիների» ժամանակը
 
Նախորդ օրը  նիկոլական դատարանը Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարեցրեց եւս երկու ամսով։ 
 
Արմեն Աշոտյանի կալանքը    երկարեցնում ու երկարեցնում են։ Դատարան կոչվածը դարձել է  ծեքծեքող եւ մինի կիսազգեստով , ծուռտիկ ու փռչոտ ոտքերով  «քարտուղարուհի», շեֆը ինչ հրամայում է, էն էլ կատարում է։ Իսկ «շեֆը»   իր վախերի եւ  աբիժնիկության տիրույթում մեկը մյուսից ախմախ  հրահագներ է իջեցնում, քաջնազարավարի վեր ընկած   «թախտին», թզբեհը ֆռռացնելով։
Թե ինչ է լինում էս նազարների վերջը, պատմությունը փաստեր ունի,    կամազուրկ դատավորների վիճակի մասին  պատմությունը  նույնքան դաժան դասեր ունի։
Ցավոք, դեռ հայտնի չէ, ինչ է  լինում այն հասարակությունների հետ, որ  լուռ ու մունջ հանդուրժում են նազարականությունը եւ անօրեն դատավորներին։ 
 
ՀՀ բանտերում քաղբանտարկյալ են Նարեկ Մալյանը, Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, հանիրավի դատվում են արցախցի երիտասարդները։
Բաքվի բանտերում Արցախի  ռազմական եւ քաղաքական  ղեկավարությունն է։
 
Հ․Գ․Նկատե՞ցիք՝  քաջնազարը էս դեպքում նույնքան  ծուռոտ եւ ծեքծեքացող <քարտուղարուհի» է․․․»

← Վերադառնալ ցուցակին