Լուրեր

Սպառնալիքներն ավելացել են։ Մենք ենք թուլացել․ Շարմազանով

14.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հաղթողներին չեն դատում…
 
Հիմա ոչ 2016, ոչ 2017, ոչ էլ նույնիսկ 2020 թվականն է։
2024-ին եւ աշխարհը,եւ ռեգիոնը փոխվել ու ավելի պրոբլեմատիկ են դարձել։
Սպառնալիքներն ավելացել են։
Մենք ենք թուլացել։
 
Ու նման իրողության պայմաններում զարմանալի է ոչ միայն ռեժիմի, այլ նաեւ ոչ իշխանական որոշ գործիչների անիրատեսական գնահատականները։
Մի բան հիշեք.ուժն է ծնում իրավունք։
Հակառակորդներին, միջնորդներին եւ դաշնակիցներին պահանջներ դնելուց առաջ հաշվարկեք սեփական ուժերը։
 
Մեկը Ռուսաստանին է հաթաթա տալիս, մյուսը՝ Արեւմուտքին, էն մեկն էլ՝  Թուրքիային։
Այ ձեր ցավը տանեմ, մենք բոլորս միասին մի Նիկոլի չենք կարողանում իշխանազրկել, ի՞նչ ենք խոսում էլի…
Երբ կձեւավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։
 
Իսկ կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք։
Դաժան է, բայց՝ սա է իրականությունը։
 
Հ.Գ. Հաղթողներին էլ չեն դատում։
Սերունդները կդատեն բան-ման՝ լիրիկա է» ։

← Վերադառնալ ցուցակին