Լուրեր
Այսօր Տրընդեզ է՝ Տիրոջն ընդառաջ գնալու օրը։ Մեզնից քա՞նիսն է պատրաստ ընդառաջ գնալ Տիրոջը․․․Մարգարիտ Եսայան
13.02.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջապես թռնել կրակի վրայով
Երբ պատերազմի մեջ ես, պետք է կռվես եւ ոչ թե ճամարտակես ինչ-որ «խաղաղության» մասին։
Երբ շրջապատված ես թշնամիներով, պետք է պատրաստ լինես պատերազմի եւ ոչ թե ճամարտակես «խաղաղության» մասին։ Երբ քո երկիրը մաս-մաս են անում, պետք է տեր լինես էդ երկրին եւ ոչ թե ճամարտակես «խաղաղության» մասին։
Երբ տղերքը սպանվում են սահմաններին, պետք է ամրացնես այդ սահմանները,դիրքերը, եւ ոչ թե ճամարտակես չեղած եւ չլինող «խաղաղության» մասին։
Երբ անասուն ես, անհայրենիք եւ անընդունելի, քեզ պետք է կախաղան հանել եւ ոչ թե ճամարտակել․․․
Էլի զոհ եւ վիրավոր սահմանին, որում անցած չորս տարում այդպես էլ չկառուցվեցին օրինավոր դիրքեր։ Թշնամին ասում է, սա «հատուցում» է իր մեկ զոհի դիմաց։ Իսկ մի ամբողջ Արցախի, 5 հազար եւ ավելի զոհերի, նոր զոհերի համար հատուցումը ե՞րբ է լինելու․․Պետք է գործել եւ ոչ ճամարտակել․․․
Հ․Գ․ Այսօր Տրընդեզ է՝ Տիրոջն ընդառաջ գնալու օրը։ Մեզնից քա՞նիսն է պատրաստ ընդառաջ գնալ Տիրոջը․․․»։