Լուրեր

Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի․ Արտակ Զաքարյան

12.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի «դիրքորոշումը» կրկին ձևակերպել է այնպես, ինչպիսին կլիներ մարմնավաճառի պատասխանը հերթական հաճախորդին (ինչքան ուզեք, այնքան...):

Եվրոպացի լրագրողն անգամ տարակուսած հարցրել է` «դա խելամի՞տ է»: 
Նիկոլը վաղուց արդեն Հայաստանի և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի: Հայ Ժողովրդի շահերն ու Նիկոլին իշխանության բերած ուժերի շահերը երբեք չեն համընկել ու չեն համընկնի: Ինչպե՞ս կարող է դավադրության մարմնավորողն ազգային շահ ձևակերպել կամ պետական դիրքորոշում ներկայացնել: 
 
Ու՞մ է դա հատաքրքիր: Բոլորը թքած ունեն նման իշխանության դիրքորոշումների վրա, այդ թվում նաև ԵՄ-ում:  2022թ.Պրահայում սեփական ազգին ուրացողին նույնիսկ եվրոպական ուլտրալիբերալները բանի տեղ չեն դնի:
 
Իսկ տարածաշրջանում բնական և իրական դաշնակիցների շահերի դեմ հերթական «подлянка»- ի համար` հաջորդ ռազմական ագրեսիայով ենք փոխհատուցելու...
 
Ուրիշ ի՞նչ պետք է սպասել...» ։
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

← Վերադառնալ ցուցակին