Լուրեր

Իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել պաշտպանել սեփական երկիրն ու քաղաքացիներին․ Տիգրան Աբրահամյան

08.02.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում եմ Հայաստանի դեմ նոր ագրեսիային` դրա համար անհրաժեշտ արտաքին, քաղաքական, ռազմական, քարոզչական ֆոն ձևավորելով, Հայաստանի իշխանությունը պատրաստվում «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային:
 
Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը. ոչնչացնում ինքնապաշտպանական վերջին հենասյունները,  ներհասարակական հարաբերությունները սրում` երկիրը մոտեցնելով նոր քաոսի:
 
Իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել պաշտպանել սեփական երկիրն ու քաղաքացիներին, նրա առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն»  է»:

← Վերադառնալ ցուցակին