Լուրեր

Ինձ արդեն թվում է, որ մեր երկրում ստրկության ինստիտուտ է ներդրվել. Տիգրան Աբրահամյան

05.02.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի նաև Ֆակտոր-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:
 
Վերջինս նշել է, որ դա ռադիոյի աշխատակիցները չեն հանել` ակնարկելով, որ դա Փաշինյանի աշխատակազմի նախաձեռնությամբ է եղել, սակայն իրենք նկատելուց հետո արագ դրոշը վերադարձրել են այն վայր, որտեղից հեռացվել էր:
 
Ինձ արդեն թվում է, որ մեր երկրում ստրկության ինստիտուտ է ներդրվել, ոմանք Նիկոլին են ծառայում, իսկ վերջինս` թուրքերի կամակորություններն է սպասարկում:
Լավ, մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ իր պատմությունը, ինքնությունը, ինքն իրեն դավաճանի, դեռ չեմ խոսում ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի:
 
Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն եք քանդում» :

← Վերադառնալ ցուցակին