Լուրեր

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից․ Շարմազանով

05.02.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ խաղաղ թրքացումից։
Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
 
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին,այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ոտքի տակ չընկնելու համար։
 
Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին ,որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ,բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի  ռմբակոծություն։
 
Նիկոլը խաղաղություն չի բերելու,նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերխազմ ու պարտություններ։
 
Հ.Գ. 5 տարի է բացատրում եմ ,գոռում եմ՝ լսեք էլի..․
Հետո չասեք ՝ բա ինչու՞ բան չէիք ասում։
 
2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում, բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն  ընդդեմ 55» էիք գոռում։
 
Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»։

← Վերադառնալ ցուցակին