Լուրեր

81 տարի առաջ այս օրը Խորհրդային բանակը Ստալինգրադի ճակատամարտում ջախջախեց գերմանական նացիստներին․ Շարմազանով

02.02.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին։

 

81 տարի առաջ այս օրը Խորհրդային բանակը Ստալինգրադի ճակատամարտում ջախջախեց գերմանական նացիստներին: Անուրանալի է հայ ժողովրդի զավակների դերն այս հաղթանակում:
 
Ստալինգրադի ճակատամարտում մասնակցել են 30 հազար հայորդիներ, որոնցից 10000-ը նահատակվեցին մարտի դաշտում: 
Հավերժ հիշատակ մեր հերոսներին: 
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

← Վերադառնալ ցուցակին