Լուրեր
Ու էլի, սրանք արագ-արագ կսկսեն, չէ, կվերսկսեն պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ․ Մարգարիտ Եսայան
01.02.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալիեւն ասում է՝ հայեր փոխեք ձեր Սահմանադրությունը/ով դեռ չի հասկացել, ասեմ՝ իսկ դա մեր երկրի գլխավոր օրենքն է/, ու Հայաստանից՝ ձայն-ծպտուն չկա․․․Չէ, կա՝ թեւերը քշտած վռազի մեջ ձեռնամուխ են եղել փոխել, ի՜նչ Արարատ, ի՜նչ Արցախ, ի՜նչ բանակ, ի՜նչ Անկախության հռչակագիր, առհասարակ՝ ի՜նչ զինանշան ու դրոշ․․իրենց աթաթուրքն ասել է․․
Շուտով նույն ալիեւը հաստատ ասելու է՝ փոխեք կրոնը, քանի չեք փոխել, խաղաղություն չի լինի․․․Ու էլի, սրանք արագ-արագ կսկսեն, չէ, կվերսկսեն պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում ՝ արդեն․․․խաչեր են հանում, դեպի Մայր Աթոռ խաժամուժ են տանում-բերում, ու, կհայտարարեն այն, ինչ արդեն շուրջ վեցը տարի անթաքույց է, կասեն՝ չկա Հիսուս Քրիստոս, չկան Հայր եւ Որդի,/իրենք մեր բոլոր հին ու նոր Աստվածների դեմ են ելել/, կա մեկ աստված եւ դա մուսուլմանների աստվածն է, եւ, եթե շատ խորանանք, սրանց երեւի դեռ մանկուց են թլպատել, սրանք իրենց հոգով եւ գործերով ներքինի են, ընդամենը․․․»։