Լուրեր
Նիկոլը իշխանությունը պահելու համար օգտվում է հենց այն բարիքներից․ Դերզյան
01.02.2024
 
							ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենքը  ես-ից ուժեղ է
Այսօր ընդդիմության 90%-ը ցանկանում է իշխանություն: Քաղաքագիտական տեսանկյունից ցանկությունը նորմալ է, բայց իրավիճակի սպեցիֆիկության առումով՝ ոչ։ 
Հրեշին հաղթելու համար պետք է առաջին հերթին չցանկանալ դառնալ հրեշ։  Նիկոլը իշխանությունը պահելու համար օգտվում է հենց այն բարիքներից, ինչը պետք է կոչել շատերի դեպքում արատ։
Ընդդիմադիր դաշտի միավորման և հաջողության գլխավոր նախապայման պետք է լինի իշխանափոխությունը։  Չպետք է սեփական եսը նետել առաջ։ Ես-ը մենք-ից թույլ է, ինչը արտացոլվում է արձանագրվող արդյունքներով։ 
Դա չգիտակցելը, կամ գիտակցելով նույն կերպ շարժվելը հանցակից է դարձնում այս իշխանությունների բերած աղետներին։ 
Դա չգիտակցելը, կամ գիտակցելով նույն կերպ շարժվելը ոչ իշխանափոխության կնպաստի, ոչ իշխանության և ոչ էլ առհասարակ հայրենիք ունենալուն» ։
