Լուրեր

Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին…Շարմազանով

01.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին…

Ասել եմ ու կասեմ՝ Նիկոլը, բացի մեկ հոգուց պատրաստ է բոլորիդ «ժերտվա» տալ։
Հերթով ու կարգով…
 
Տեսարաններ են պետք  պոպուլիզմի տրիբունին։
Նրան  այլեւս չի բավարարում նախկինների դեմ կազմակերպած «որսը»։
Հերթը հեղափոխական զավակներինն է։
 
Նիկոլին հանգիստ չեն տալիս Ռոբեսպիեռի դափնիները։
Նա էլ սկսեց փուռը տալ հեղափոխականներին, օրինակ ՝ Դանտոնին։
Եվ Դանտոնը գիլյոտինի մոտ ասեց՝ Մաքսիմելիեն, հաջորդը դու ես լինելու։
Դա մարգարեություն էր…
 
Հենց նույն Ռոբեսպիեռը քիչ անց դարձավ հեղափոխության «վերջին զոհը»։
Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի» ։
 

← Վերադառնալ ցուցակին