Լուրեր

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին․ Տիգրան Աբրահամյան

01.02.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մինչ իշխանությունը շարունակում է կեղծ խաղաղասիրական դրոշակով խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու և հանուն դրա` շարունակում զիջողական քաղաքականությունը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
 
Թեև վերջինս արդեն նախարար չէ, սակայն Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է` ոչ պատահական դեմք:
Հայաստանի իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն և հայկական պահանջատիրությունը զիջելուն ի պատասխան, Անկարայից ՀՀ-ին հորդորում են` «խելքը գլուխը հավաքել»` հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են 2 պետություն ու մեկ բանակ սկզբունքով:
 
Հավաքական առումով հայ ժողովրդին զոհաբերող իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ նաև արտաքին դերակատարներից` սրանց նմանների նկատմամբ հարգանքը բացառվում է` առավելագույնը կօգտագործեն ու դեն կշպրտեն»:

← Վերադառնալ ցուցակին