Լուրեր
Տեսնես ի՞նչ ապրումներ ունեն, սրանք, առհասարակ՝ ցավի, հայրենիքի, զինվոր տղերքի կորստի ցավ զգո՞ւմ են․․․ Մարգարիտ Եսայան
30.01.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի տեսանյութ է պտտվում սոցցանցերում, Սասուն անունով մեկը «Զարթիր լաո» է երգում, մեկն էլ իբր պարում է, սրանց կողքերը հավաքված կուշտ կերած-խմած մի անդեմ բազմություն հրճվաքով ծափ է տալիս եւ տնգտնգում է։
Նայում եմ, ու մտածում՝ տեսնես սրանք գիտա՞կցում են, որ իրենք իրենց վրա ծիծաղեցնում են, տեսնես գիտակցում են, որ հայ մարդու ողբերգության վրա են հրճվում, տեսնես գիտա՞կցում են, որ իրենք են էս «սուլթանի» առաջ բացել երկրի սահմանները եւ ասել են՝ «ջնջիր, ջնջիր, ջնջիր»։
Տեսնես սրանց գլխի կաշին ինչ հաստության է։
Եթե սրանց կաշին էնքան հաստ է, որ չեն գիտակցում էս ամեն ինչը եւ իբր հայ են ու պարում են, տեսնես ի՞նչ ապրումներ ունեն, սրանք, առհասարակ՝ ցավի, հայրենիքի, զինվոր տղերքի կորստի ցավ զգո՞ւմ են․․․Իսկ չեն ամաչո՞ւմ, օրինակ, Սասունը չի ամա՞չում․․էն տնգտնգացողը ի՞նչի վրա է իրեն կոտորում՝ թուրքի առաջ պարելու «տրիներովկա» է անո՞ւմ․․․»։