Լուրեր

Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին․ Արտակ Զաքարյան

30.01.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Ձախողում, փուչիկ,  էժանագին PR, բլեֆ բառերն այս կառավարության հոմանիշներն են: Հերթը հասավ ազգային ավիափոխադրողին: 
 
2022թ. առաջին կեսին, սրանք մեծ ոգևորությամբ հայտարարեցին «FlyArna» ազգային ավիափոխադրողի հիմնադրման մասին, որի 51%-ը ֆինանսավորել է պետությունը (բյուջեն) , իսկ 49%-ը` ներդրողը (AirArabian): Այն իբրև թե պետք է գործեր որպես բյուջետային ավիաընկերություն` որի բազան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։
 
Թե որքանո՞վ էր այս ավիաընկերության տոմսերն էժան, կամ թե որքա՞ն գումար է կառավարությունը («ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով) վատնել այս  պրոյեկտի վրա` չեմ կարող ասել:
 
Պարզ է միայն այն, որ ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները` ինչ-որ օպերացիոն  փոփոխությունների պատճառով»:

← Վերադառնալ ցուցակին