Լուրեր
ՀՀԿ-ն ոչ միայն չմեռավ, այլ շարունակում է իրական պայքարը․ Մարգարիտ Եսայան
26.01.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Ով բերեց նիկոլին» հարցը հնչեցնում են նրանք,որ հենց իրենք բերեցին նիկոլին"(գողն առաջինն է բղավում բռնեք գողին} դրանով փորձելով «սպանել» Հանրապետսկան կուսակցությունը։ Ցավոք, այդ խաղերի մեջ երկիրը սպանվեց,ցավոք Արցախը կորցրինք։
«Ո՞վ բերեց», -դուք,պարոնայք ու տիկիններ, որ տարիներ շարունակ մաղձ էիք կուտակում ձեր սրտերում, ձեր աբիժնիկությամբ թույն էիք թափում նախկին իշխանության վրա,եղած սխալները ուռճացնում ու պատերի տակ զազրախոսում։
Այսօր էդ նույն մարդիկ իրենց իսկ բերած նիկոլից "թերևս ավելի հուսահատ են,երբ տեսնում են,որ ՀՀԿ-ն ոչ միայն չմեռավ,այլ շարունակում է իրական պայքարը ընդդեմ նիկոլների,հանուն Հայաստանի։
Ու նրանցից ոմանք հայտնի ֆիլմի հերոսի բառերով ասեմ' ."լաչառ կնոջ պես ճանգռում են"։
Ամոթ է,մենք բոլորս մեկ նպատակ պետք է ունենանք' միասնաբար ազատագրել երկիրը ներքին թշնամիներից։Էս ինչ ղզիկանալ եք ղզիկացել,զսպեք ձեր սին ամբիցիաները,հերիք է այդպես էլ երբեք չբավարարված կնոջ պես ձեզ պահեք։ Կամ գուցե սխալվում եմ ու ձեր նպատակը ոչ թե նիկոլի դեմ պայքարն է, այլ 'ՀՀԿ ի ու Սերժի։ Կողմնորոշվեք , հերիք է "ընդդիմադիրի" դիմակի տակ քողարկված նիկոլի նվագի տակ պարեք։ Ինչպես կասեր լուսահոգի Գալուստ Սահակյանը' մենք ձեր մերկությունը տեսել ենք ու չենք գայթակղվել։ Ամոթ է: Լրջագույն ամոթ։
25.01.2024թ․
Մարգարիտ Եսայան ` ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամսվոր, լրագրող։ Մարդ,ով 2018-ին դեմ է քվեարկել նիկոլին,եւ արդեն վեց տարի պայքարի առաջնագծում է։ նիկոլի վարչապետությանը կողմ քվեարկածներովդ եւ ձեր պապաներով մի հատ կողմնորոշվեք, չի կարելի ամեն խուժանի նվագի տակ պարել, իրոք' ամոթ է»։