Լուրեր

Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավացքից․ Տիգրան Աբրահամյան

23.01.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին, տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից:
 
Բրյուսելի հնչող հայտարարություններով, ըստ էությամբ, զգուշացվում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած փորձ կոշտ հակազդեցություն է ունենալու:
 
Հասկանալի է, որ այս ամենին աջակցում է նաև ԱՄՆ-ն և ինչ-որ փուլում նաև Վաշինգթոնից կարող են ծանրակշիռ ուղերձներ ուղղվել պաշտոնական Բաքվին (տարբեր դոզաներով պարբերաբար հնչում են):
 
Հատկանշական է, որ Ադրբեջանի համար որևէ էական հետևանք չեղավ Արցախի դեմ ագրեսիայից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո, առավել ևս` 2021-22 թթ.-ի ընթացքում ՀՀ-ի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումներից հետո, որի հետևանքը Հայաստանի տարբեր հատվածների օկուպացումն էր:
Արևմուտքն իր ռազմավարական շահերն իրացնելիս և աշխահաքաղաքական բալանսը փոխելու ճանապարհին փորձում է ցույց տալ, որ քաղաքական սատարումից բացի աստիճանաբար անցում է կատարում նաև անվտանգության բաղադրիչին, ինչն արտահայտվում է Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ ակտիվացմամբ ու դրանից բխող մատակարարումներով:
 
Նորմալ իշխանության պայմաններում հնարավոր կլիներ օգտվել տարածաշրջանում ծավալվող մրցավացքից և առավելագույն օգուտներ քաղել, սակայն գործող իշխանության պայմաններում, ցանկացած հնարավորություն շատ արագ վերածվում է նոր արկածախնդրության և դիվանագիտական կոլափսի»:

← Վերադառնալ ցուցակին