Լուրեր

Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ․ Տիգրան Աբրահամյան

22.01.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Ադրբեջանում գտնվող գերիների/ռազմագերիների թեման, այդ թվում` Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, անընդհատ տարբեր քննարկումների տիրույթում է:
 
Գլխավոր մտորումներից մեկն այն է, թե ի՞նչ ճակատագիր է նրանց սպասվում և նրանց` Բաքվի բանտերում գտնվելը, ի՞նչ է տալիս Ադրբեջանի իշխանություններին:
Սրան զուգահեռ, իր վերջին ելույթներից մեկում, Ադրբեջանի նախագահը նաև խոսեց այն անձանց մասին, որոնց գերեվարումն ամբողջական կդարձներ իր նպատակը` ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
 
Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են և նա գիտակցում է, որ Արցախի նկատմամբ վերահսկողությունը տարբեր գործոններով պայմանավորված, իրեն ավելի շատ նվեր է մատուցված, ինչը վերջինիս  մոտ որոշակի թերարժեքության բարդույթ է առաջացրել:
Իհարկե, այն ինչ ուզում է անել Ալիևը` հաղթանակաների, հաղթական ոգու անկում և հաղթողի հոգեբանություն ունեցող անձանց նկատմամբ սարսափելի ճնշումներ, անում է հայաստանյան իշխանությունը:
 
Ցավոք, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանության ղեկին գտնվող քաղաքական խմբակի հետաքրքրություններն ու շահերն ավելի ներդաշնակ է Ադրբեջանի իշխանության, քան հայ ազգի հետ և արձանագրվող ու շա
րունակվող կորուստների հիմնական պատճառը հենց դա է»:

← Վերադառնալ ցուցակին