Լուրեր

Աղի էր այս Ամանորը... Չէր երևում միայն մարդը...Աշոտյան

13.01.2024

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ամանոր էր։ Արարատյան դաշտի ամենաաղի ամանորներից մեկը։

Արևի առաջին ճառագայթների ներքո Եռաբլուրի բազալտապատ հարթակը ծփում էր քամուց բարկացած բաբախող եռագույններով, որոնք սիրտ էին ցավացնում։ 
Ծիծեռնակաբերդի բարձունքը չէր երևում, նա այլևս պատած էր նախնիների նահատակությունը հավեսով ուրացողների բդակեղև դեմքերից հյուսած հարմարավետ սքողով։
 
Երբեմնի ուրախ դաշտավայրը առատորեն ցողված էր իր որդիների աղահամ արյամբ, դառնալի արցունքներով և թափված քրտինքի գոլորշիների տակը մնացած աղաբյուրեղ բորբոսով։
 
Աղի էր այս Ամանորը...
Չէր երևում միայն մարդը...» ։
 

← Վերադառնալ ցուցակին