Լուրեր
Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում․ Շարմազանով
07.01.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։
Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
Սրանք Արցախն են հխնձնել ու հայաթափել, հանձնել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։
Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:
Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են,երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»: