Լուրեր

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Տիգրան Աբրահամյան

05.01.2024

  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել:
 
Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում` պատերազմի միջոցով հարցեր լուծել:
Հիմա կրկին հիշել է փաստաթուղթը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է:
 
Ադրբեջանի գործելաոճը նույնն է` սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել` «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել»:
 

← Վերադառնալ ցուցակին