Լուրեր
Նիկոլի «խաչակրած արշավանքը» մարզպետների եւ տարատեսակ պաշտոնյաների դեմ շարունակվում է…Շարմազանով
05.01.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեսարանների կառնավալ է ընթանում …
Նիկոլի «խաչակրած արշավանքը» մարզպետների եւ տարատեսակ պաշտոնյաների դեմ շարունակվում է…
Չարիքին ծառայողների վերջը տենց անփառունակ է լինում։
Կարծես թե ոչ մի Նիկոլին ծառայած չի պլստալու։
Հերթով ու շարքով բոլորիդ ճամփելու է։
Սա դեռ ծաղիկներն են։
Առջեւում ավելի խոշոր ձկների է ճամփելու Նիկոլը,նույնիսկ շատ խոշոր։
Լավ էլ կանի։
Քաղաքական «վեցնոցներն» ու «հաճախորդները» նիկոլիզմից ավելի վտանգավոր են։
Հ.Գ. Մեկը չկա Նիկոլին ասի՝ էդ «Լեոպիլդի օզվերինը» մի օր չեղավ արտաքին թշնամու դեմ կիրառես» ։