Լուրեր
Այս դժվար ժամանակներում թող Տերն անսասան պահի մեր ժողովրդի հավատքն ու քրիստոնեական նկարագիրը․ Արտակ Զաքարյան
05.01.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Ս․ Ծննդյան այրը Բեթղեհեմում (Սուրբծննդյան տաճար), որի խորանին ամեն օր Սուրբ Պատարագ են մատուցում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության զինվորյալ միաբանները՝ վկայելով քրիստոնեական մեր ինքնության մասին:
Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը` Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Աստծո զորությունն ու օրհնությունը բոլոր ընտանիքներին:
Այս դժվար ժամանակներում թող Տերն անսասան պահի մեր ժողովրդի հավատքն ու քրիստոնեական նկարագիրը» :