Լուրեր
Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել. Տիգրան Աբրահամյան
04.01.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները:
Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել:
Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ցավակցություններս իրանի ժողովրդին»: