Լուրեր

Երեւի ամեն բան արդար է… Ոչ ազատ Արցախին էինք արժանի, ոչ՝ Անկախ Հայաստանին , ոչ՝ Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային Եկեղեցուն․ Շարմազանով

03.01.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երեւի ամեն բան արդար է… 
Ոչ ազատ Արցախին էինք արժանի, ոչ՝ Անկախ Հայաստանին , ոչ՝  Եռաբլուրին ու ոչ էլ Ազգային Եկեղեցուն։
Նիկոլն էլ է շատ մեզ…
 
Ծափ տվեք ,տժժացեք ու իրար «միս կերեք»։
Արցախ հայաթափվի ու ազգովի սալուտ խփե՞նք…
Երկնքում աստղերին տեղ չկար,ամբողջը «պարտության սալյուտ» էր:
Հիշում եմ,1988-ի ավերիչ եկրաշարժի տարում ամոթ էր նույնիսկ իրար Նոր տարի շնորհավորելը։
Ե՞րբ դարձանք այսքան անդարդ ու անտարբեր։
 
Եսապաշտ ու 30 արծաթի զոհ…
Ոտքից գլուխ ձեւ…0 բովանդակություն։
Թե բա՝ առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք…
Գրիգոր Լուսավորիչ,Ներսես Մեծ,Սահակ Պարթեւ,Հովհան Օձնեցի,Գրիգոր Տաթեւացի…
 
Կամ ասում ենք՝ մենք հզոր առաջնորդների ազգ ենք…
Արտաշես Բարեպաշտ,Տրդատ Մեծ,Աշոտ Ողորմած,Գագիկ Բագրատունի
,Արամ Մանուկյան,Գարեգին Նժդեհ…
Ի՞նչ կապ ունենք  մենք նրանց  հետ…
Նյութապաշտությունն ու կեղծավորությունը, շոպլիկությունն ու անտարբերությունը կերել է մեզ ներսից։
 
Իսկ ամենակարեւորը՝ կորցրեցինք մեր հիշողությունն ու կարմիր գծերը։
Իսկ հիշողություն կորցրած մարդն այլեւս  մարդ չէ…
Հանճարեղ Հրանտ Մաթեւոսյանը  կասեր՝ անասուն է…
Միակ հույսս Աստվածն է…մեր Տեր Հիսուս Քրիստոսը։
 
Թող մեզ միտք,սիրտ,ուժ,հավատ ու գործելու վճռականություն տա ,մեր Տեր Հիսուս Քրիստոսը»։

← Վերադառնալ ցուցակին