Լուրեր

Աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ ․ Աշոտյան

31.12.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա «Հինգ հարց Արմեն Աշոտյանին» հեռակա  զրույցի շրջանակներում պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հինգ հարցերի։ Կարինե Մինասյան․ «Նիկոլը Գնաց Ռուսաստան։ Պուտինն էլ հարազատ երեխայի պես ընդունեց։ Հիմա եթե մենք մեղադրում ենք Նիկոլին, ինչո՞ւ են շան տեղ դնում»։

Արմեն Աշոտյան․ «Հարցն ընթերցելիս, հիշեցի մի քաղաքական ճշմարտություն։ Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին։ Նիկոլին կարող են ընդունել, գրկել, շոյել, հյուրասիրել եւ օգտագործել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում եւ Փարիզում, քանի դեռ հայ ժողովուրդը հանդուրծում է այն դառը իրևականությունը, որն աշխարհին ներկայացնում է հենց Նիկոլը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք հետեւյալ հանգամանքի վրա․ Եթե Հայաստանում մեդիա դիսկուրսը Նիկոլ-Պուտին հարթության վրա էր, ապա ռուսական դաշտում պիտերյան հանդիպումը Փաշինյան-Ալիեւ հանդիպման վրա էր կենտրոնացած։

Ակնհայտ է, որ Փաշինյանը գերագնահատում է իր խաղաքարտերի կշիռը ռուսական քաղաքական տրցակում։ Թե արեւմտամետները, թե ռուսամետները նույն ձեւով են արձագանքում Նիկոլի մասնակցությանը․ «տեսա՞ք, գնաց»՝ տարբեր իմաստներ դնելով այդ երկու բառի մեջ։ Թե հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը, թե գեոպոլիտիկ ավանտյուրիզմը մեկ այցով չեն բուժվում։ Ուստի, աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ Նիկոլի, եւ ոչ թե Մոսկվա, Պեկին կամ Բեռլին գնալու, այլ պաշտոնից գնալու վրա»։ Գարիկ Մանասյան․ «Մենք՝ հայերս, ատում ենք Նիկոլին, ցանկանում ենք հեռացնել նրան։ Ինչքան չենք հեռացնում, այնքան կործանվում ենք։ Ի՞նչ անենք»։

Արմեն Աշոտյան․ «Խոստովանում եմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչեւ հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ պետք է պայքարել սիրելով հայրենիքը, մարդկանց, այլ ոչ թե ատելով Փաշինյանին։ Ինչ անել հարցի պատասխանը շատ երկար է եւ ծավալուն։ Բայց եթե փորձեմ հակիրճ բանաձեւել, ապա կառաջարկեի պարզ սխեմա․ խոստովանել սխալները, վերագնահատել մեզ միավորող արժեքները, համախմբվել, հավատալ, պայքարել եւ չհոգնել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

 

← Վերադառնալ ցուցակին