Լուրեր
Արցախի դավաճանաբար հանձնու՞մն եք ամփոփելու, թե՞ առաջիկա ստորաքարշ զիջումներն եք շնորհավորելու․ Արտակ Զաքարյան
30.12.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հումորն ու սատիրան միշտ էլ անդրադարձել են քաղաքական թեմաներին: Սակայն, այն չի արվել անձնական վիրավորանքի, անգամ թշնամուն նսեմացնելու, կամ որևէ ազգի արժանապատվությունը ոտնահարելու միջոցով:
Հարևան քոչվոր ցեղերի ներկայացուցիչներն այնքան են երես առել Բաքվում, որ Նիկոլի նսեմացումը բեմադրելով` համատեքստում բացահայտ նսեմացնում են մեր Ժողովրդին, նրա հերոսական պատմությունը, մշակույթը, ազգային ինքնությունը, պետական ինստիտուցիոնալ կարգը, տարածքային ամբողջականությունն ու ազգային ավանդույթները:
ՔՊ խմբակցության պատգամավոռներ և կապիտուլյանտ «կառավարության» անդամներ: Թարգմանիչ գտեք, թող ձեզ բացատրեն, թե ինչպես են ձեր ցեղակիցները, թատերական ներկայացմամբ, վախկոտի ու ոչնչությունյան համընդհանուր կերպար ստեղծում` ձեր «առաջնորդի» դեմքով («ՓաՆիկ» «PaNik»): Ես, որպես հայ մարդ, ինձ վիրավորված եմ զգում այս ստորացման համար: Պարզ էր, որ սա է լինելու ձեր «քաղաքականության» հետևանքը, գետինը մտնեք դուք` բոլորովդ:
Հ.Գ.
Եվ ի՞նչ ասելիք ունեք դուք ամանորին: Արցախի դավաճանաբար հանձնու՞մն եք ամփոփելու, թե՞ առաջիկա ստորաքարշ զիջումներն եք շնորհավորելու: էս ի՞նչ վիճակի հասցրեցիք դուք մեր բարոյական ու պատվարժան ժողովրդին, այ աննամուսներ:
Երբեմնի հպարտ ու ծիծաղկոտ մարդկանց դեմքին` թախիծի, ամոթի, ցավի ու անելանելիության խարան եք դաջել: Իսկ ադրբեջանցիք նստած հռհռում են ձեր Նիկոլի վրա ու ծափահարում հայի կերպարը նսեմացնող սցենարներին»: