Լուրեր
Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար․ Տիգրան Աբրահամյան
28.12.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարեկային ծառայությունը Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։
Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:
Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար` խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան:
Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի:
Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ»:
