Լուրեր

Նման միտք արտահայտողները փաստացի լատենտ նիկոլիստ են, քանի որ էս թեզի քավորը հենց դրանք են. Արմեն Հովասափյան

27.12.2023

ՀՀԿ խորհրդի անդամ  Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

. «Վերջին շրջանում, դավաճանության ու պետականության առք ու վաճառքի էս ընդհանուր ֆոնին, հանրության շրջանում մի թեզ է տիրաժավորվում, թե «սրանք լավը չեն, պիտի ռադ արվի, բայց դե նրանք (տվյալ դեպքում նախիկ իշխանությունների մասին է խոսքը) էլ չպիտի հետ գան, հոգնել ենք, նրանց էլ ենք տեսել»։

Ասեմ, որ նման միտք արտահայտողները փաստացի լատենտ նիկոլիստ են, քանի որ էս թեզի քավորը հենց դրանք են:

Առաջին հայացքից ականջին հաճելի ու ինչ-որ տեղ տրամաբանված միտք է հնչում, բայց միայն առաջին հայացքից, քանի որ ասվածը բովանդակազուրկ ու ամորֆ տաֆտալոգիա է:

Հարգելիներս, էդ, որ ասոմ եք «նոր ուժ», «խելոք մարդ», չգիտեմ՝ էլ ինչ, էդ ո՞ւմ նկատի ունեք, թե՞ մտածում եք՝ էդ մարդը վերևից պիտի իջնի կամ մի քարանձավում 30 տարի ճգնել ա ու սպասում էր իր բեմելին:

Մոռացեք, չկա տենց հեքիաթ:

Քաղաքականության, առավել ևս քաղաքագիտության մեջ մարգարեներ, ազգի փրկիչներ ու երիտասարդ բոմբ ուժերով իրավիճակի լուծումներ չեն լինում, ի զուր Մեսիաներ մի փնտրեք:

Ցանկացած երկրում քաղաքականությամբ, նկատի ունեմ իսկական ու իրական քաղաքական գործընթացներով, զբաղվում են սահմանափակ թվով մարդիկ, էլ չեմ ասում քաղաքական ուժերը, որոնց կարելի ա թվարկելի ձեռքի մատների վրա (նորմալ քաղաքական ավանդույթներով երկրներում՝ անգամ մի ձեռքի վրա): Նենց որ, հասկացեք, սա ոչ գուլպա գործել ա, ոչ էլ ձվածեղ անել, որ ում խելքն ինչ փչի՝ դուրս տա:

Ու մի բան էլ հիշեք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ստեղ չկան փակուղիներ, յուրաքանչյուր տուպիկից դուրս գալու ձև կա,ուղղակի ճիշտ անող ու գործի պրոֆ ա պետք, ի դեպ՝ տարիքն էլ կապ չունի:

Վերջում հիշեցնեմ մի բան. էդ ռևանշ, ռևանշ, որ սրանք ամբողջ օրը վախից բարբաջում են, մեկ ա մի օր լինելու է, ուղղակի մոտներդ ֆիքսեք, որ դա ազգային ուժերի գործն ա, որոնցից սարսափում են թուրքահպատակ զույգերը՝ նիկոլոսն ու իլհամը»:

← Վերադառնալ ցուցակին