Լուրեր
Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին,Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը․ Շարմազանով
27.12.2023

ՀՀԿ ԳՄ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Не виноватая я, он сам пришел.
Ռուսաստանը բանակցային բրոկերի դերը կարծես Արեւմուտքից «захват» է անում։
Ալիեւն ու Փաշինյանն ամբողջ տարին Արեւմուտքի միջնորդությամբ բանակցեցին, Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափեցին ,բայց հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում։
Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին,Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը։
Հիշեցի սովետական «Бриллиантовая рука» ֆիլմի թեւավոր արտահայտությունը՝ «не виноватая я,он сам пришел» »։