Լուրեր

Փաշինյան, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ․ Շարմազանով

25.12.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Փաշինյան, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ։
 
Դժգո՞հ էիր մեր բանակցած փաթելից,վարչապետի աթոռից հեռանայիր,նորմալ խելացի մարդիկ կգային կբանակցեին։
Դու էիր ասում՝ կամ ես կլինեմ վարչապետ,կամ Հայաատանը վարչապետ չի ունենա։
Դու ես հանուն պաշտոնի նվաստացել ու նվաատացրել մի ամբողջ ժողովրդի։
 Հինգ տարի է քեզ ասում եմ՝ պետություն ղեկավարելն ու ազգ առաջնորդելը քո խելքի բան չէ։
 
Ճակատագրիցդ բողոքու՞մ ես, հրաժարական տուր։
Դու էլ կազատվես,ազգն ՝ էլ։
Ինչու՞ ես կառչել աթոռիցդ։
Գնա։
Գոնե մի դրական բան արած կլինես։
 
Մնա Պիտերում կամ գնա Բրյուսել , գալիս ես Հայաստան,որ ի՞նչ անես» ։

← Վերադառնալ ցուցակին