Լուրեր

ՀՀԿ-ի մարզային այցերը Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներ

25.12.2023

 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամները մարզային այցելությունների շրջանակում այս անգամ հանդիպեցին Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքների Հանրապետական կուսակցության շրջանային կազմակերպությունների անդամների, իրենց համախոհների ու այդ քաղաքների բնակիչների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ստեղծված իրավիճակի ու հնարավոր ելքերի վերաբերյալ։

Կուսակցության անդամները նաև մարզերում ապրող բնակիչների հետ խորհրդակցելու, նրանց կարծիքը, առաջարկները լսելու նպատակով են հանդիպումներն ու քննարկումերը կազմակերպում՝ հասկանալու, թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր արդյունավետորեն փոխել Հայաստանի Հանրապետության իշխանություններին և բեկել Հայաստանի՝ դեպի անդունդը տանող ճանապարհը։ Հանդիպման մասնակիցների մտորումները հիմնականում ընդդիմության կազմակերպած շարժումների ձախողումների վերաբերյալ էին, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո հավաքական ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց հեռացնել երկիրը կործանման առաջ կանգնեցրած, Արցախը կորցրած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած իշխանություններին։

 

livenews.am

 

← Վերադառնալ ցուցակին