Լուրեր

ՔՊ-ի «քաղաքական» ֆանտոմային ցավերը․ Հենրիխ Դանիելյան

23.12.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ի «քաղաքական» ֆանտոմային ցավերը`

Ֆանտոմային ցավերը անցնում են, բայց անդամահատված վերջույթը այլևս չի լինում մարմնի մաս։
ՔՊ-ն այսօր ապրում է «քաղաքական» ֆանտոմային ցավ ու չի գիտակցում, որ որպես քաղաքական ուժ գոյություն չունի՝ իշխանազավթ ռեժիմի խմբակ է, որոնց իշխանությունը պահում է իրավապահ համակարգը, դա էլ սեփական ժողովրդի դեմ որպես գործիք օգտագործելով։
ՔՊ-ն հայտնվելու է քաղաքական աղբանոցում:
Դուք ձախողել եք հայկական օրակարգը, դուք խաբել եք բոլորին, անգամ ինքներդ ձեզ։ Դուք եք մեղավորը և պատասխանատուն այսօրվա ստեղծված իրավիճակի համար։ Դուք պատասխան եք տալու յուրաքանչյուր խաբված քաղաքացու առաջ, որոնց խոստացել էիք լավ ապագա, բայց չէիք պարզաբանել, որ այդ ապագայում չկա խաղաղություն, չկա Արցախ, չկան հազարավոր մարդկային կյանքեր։
ՔՊ-ն չունի ժողովրդի աջակցությունը
ՔՊ-ն չունի լեգիտիմություն
ՔՊ-ն չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շահերը
ՔՊ-ն էր, որ հույսեր էր տալիս Արցախի ժողովրդին հայտարարելով, որ
Արցախը Հայաստան է և վերջ
Ինչ պետք է, դա էլ բանակցում եմ
Բանակցությունը սկսում եմ սեփական զրոյական կետից
Նոր պատերազմ՝ նոր տարածքներ
Հաղթելու ենք
Ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ-ի հարցում հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության մասին.
Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին
Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան ՔՊ-ն
նիկոլը հայտարարում էր, որ եռակողմ հայտարարությունից հետո ոչ մի պարտավորություն չի կատարվել, բայց հենց ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանով իսկ հիմք դնելով 120 հազար մեր հայրենակիցների էթնիկ զտմանը և դա այն դեպքում, երբ Բրյուսելի և Պրահայի եռակողմ փաստաթղթով Արցախը Ադրբեջանի մաս չէր։
Ու հետո այս ամենից հետո շատ հանգիստ հայտարարում էին նաև, որ
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի
Մի ութ անգամ ասել ենք՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ենք ճանաչում
Հազիվ ենք Ղարաբաղից պրծել, հերիք է
Խի են փախել» ։

← Վերադառնալ ցուցակին