Լուրեր

«Բերանդ, որ շաղ ես տալիս, արձագանքի էլ սպասիր»․ Տիգրան Վարդանյան

23.12.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գևորգ Պապոյան, բերանդ, որ շաղ ես տալիս արցախցիների մասով, ապա արձագանքի էլ սպասի:
Նախ, Արցախը 16 անգամ ավելի շատ զոհ է տվել, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզ:
Պատերազմի ժամանակ, իհարկե, արցախահայությունից փախնողներ եղել են, բայց այդ փախնողների թիվը համեմատելով ձեր ու ձեր աջակիցների փախնողների թվին կարելի ա մեծ վստահությամբ ասել, որ քիչ են եղել:
 
Էդ, որ ասում ես միթոմ չեն կռվել ու փախել են արցախցիք, ուզում եմ ասեմ, որ մի հատ մեծ «բան» ես կերել: Միայն Մարտունիում մի քանի դիրքում թողած ադրբեջանական լեշերի թիվը հասել է 600-ի: Մնացածը չասեմ էսպես, որ հետո շառ չանեք, թե պետական գաղտնիք եմ բացահայտում կամ նմանատիպ մեկ այլ բան:
44-օրյայի ժամանակ ՀՀ իշխանությունը բռնազավթած «խալխի կապիկը», դե դու հասկացար ով, դադարեցրել է զորքի համալրումը: Ամբողջ պատերազմի ժամանակ ոչ մի, կրկնում եմ` ոչ մի, ադրբեջանական ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ չի խոցվել: Գիտես, թե ինչի՞, որովհետև հրաման չի եղել:
Լավ, ասենք թե արցախցիք թողել փախել են, ինչին դու հղում ես անում, ասելով` դե թող մնային կռվեին, բա 2021թ. մայիսի 12-ից օկուպացված է ՀՀ սուվերեն տարածքի գրեթե 200 քառ. կմ ու ավելի, բա հելեք սիկտիր եղեք ու ազատագրեք: Բա էս էլ քո ասած Հայաստանն ա, Արցախը չի, բա զադերժկան ինչո՞ւմն ա:
Արցախցիք «փախել» են մի վայրից (պատմական հայկական տարածքից), որը ՀՀ իշխանությունը բռնազավթած թուրքն ու քո նման կլոունները համարեցին ադրբեջանական տարածք` Պրահայի համաձայանությունից սկսված, մինչև ձեր հարցազրույցներ, այ ադրբեջանական լոբբինգի ջատագովներ: 9 ամիս շարունակ Արցախը բլոկադայի մեջ էր` ի՞նչ էական բան արեցիք` զրո: Ադրբեջանցիք սկսեցին նոր հարձակում Արցախի վրա, ի՞նչ էր ասում վարչապետդ` «մենք չենք խառնվելու»: 120 հազար մարդու թողել էիք անպաշտպան մի քանի միլիոնի դիմաց, ի՞նչ անեին, մնային կոտորվեի՞ն:
 
Վարչապետդ ասում ա, որ ադրբեջանցիք մարդկանց չեն խոշտանգել, ահասարսուռ դեպքեր չեն եղել, մինչդեռ ՄԻՊ-ն ա նույնիսկ ասում, որ նույնիսկ երեխաների կտրված ձեռքեր են եղել, իսկ տեղը փայտ մտցրած, այ քաղաքական տռանսվիստիտ:
Դու հլը դատվելու ես. քո ասածը հանցանք է, ներքին պառակտում, խտրականության և ատելության խոսքի տարածում, որը ՀՀ օրենսդրության համաձայն պատժվում է 1-ից 4 տարի ազատազրկմամբ:
Թե բա արցախցիք փախել են: Ստի գլխի՜ն.... ձեր հայաթի աղունիկներն իրեմց դրոշմը դնե՞ն, թե դա էդպես ա»։

← Վերադառնալ ցուցակին