Լուրեր

Նիկոլը մարդկային բանականությունը բռնաբարում է, դրան ինչքա՞ն մեկնաբանենք. Շարմազանով

20.12.2023

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կարգավորման բանակցային գործընթացին, նշելով՝ երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում։

Oragir.News-ն այս հարցի շուրջ զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։

Հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում եղե՞լ է տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը, Շարմազանովը պատասխանեց «Ի՞նչ եք կարծում, եթե մինչ այդ Արցախը արդեն իսկ հանձնված էր, ապա ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը Շուշիում և Ստեփանակերտում, եթե հանձնված էր ԼՂ-ն, ինչո՞ւ էր հրապարակավ նշում, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ինչո՞ւ էր Շուշիում «տրնգի» քոչարի պարում։ Մարդ, ում կառավարման տարիներին 5 հազար երեխա կոտորվեց, Հայաստանի տարածքները օկուպացվեցին, Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ի՞նչ կարող ենք ակնկալել։ Եթե ինքը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ինչ ուզի՝ այն էլ կանի»։ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկեր Իլհամ Ալիևը 2016 թ հոկտեմբերի 7-ին ասել էր, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը ճնշում է գործադրում՝ ճանաչել Արցախի անկախությունը։ «Ալիևը Սերժ Սարգսյանի ժամանակ բողոքում ու լացում էր, իսկ Նիկոլի ժամանակ հասավ նրան, որ ոչ միայն ինքն է ասում «Ղարաբաղ բիզիմդիր», այլ նաև Նիկոլը։ Սուտն ու անբարոյականությունն էլ չափ ու սահան պետք է ուենենան։ Այդ մարդը հիմարությունը հիմարության հետևից ասում է, իսկ մենք նստում, լուրջ դեմքով հետևում ենք։ Մարդկային բանականությունը բռնաբարում է, դրան ինչքա՞ն մեկնաբանենք»,- եզրափակեց Շարմազանովը։

 

Աննա Ուդումյան 

oragir.am

 

← Վերադառնալ ցուցակին